Վստա՛հ եմ՝ Բերիայի նորօրյա հոգեզավակներին չի հաջողվի կոտրել մեր եկեղեցու ու ժողովրդի դիմադրությունը. Ավետիք Չալաբյան
«Իմ զորակցությունն եմ հայտնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին,- Ֆեյսբուքի իր էջում գրել է հանրային ու քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նկատելով,– Վստահ եմ, որ Բերիայի նորօրյա հոգեզավակներին չի հաջողվի կոտրել մեր եկեղեցու ու ժողովրդի դիմադրությունը, և արդեն մոտ ապագայում նրանք պատասխան կտան իրենց բոլոր չարագործությունների համար»:



