Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ, մնում է ուժի մեջ։ Պեսկովը նշել է, որ այդ դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար հանդիպել Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728