Սա արդարադատություն չէ, սա քաղաքական հաշվեհարդար է․ Փաստաբանը՝ Գոռ Համբարձումյանի ձերբակալության մասին

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․ «Ինչպես արդեն հայտնի է, Դավիթ Համբարձումյանի այսօրվա դատական նիստից անմիջապես հետո ձերբակալվել է նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։

Առաջադրված մեղադրանքը շինծու և ակնհայտ անհիմն է, որևէ աղերս չունի իրականության հետ։

Սա արդարադատություն չէ, սա քաղաքական հաշվեհարդար է։

Դավիթ Համբարձումյանի նիստից անմիջապես հետո նրա եղբոր «ձերբակալությունը» ոչ միայն կասկածելի համընկնում է, այլ բացահայտ քաղաքական կապ ունեցող գործողություն։ Մտացածին մեղադրանքներով մարդկանց բռնելը դարձել է իշխանական գործիք՝ ճնշելու, վախեցնելու և լռեցնելու նրանց, ովքեր համարձակվում են դիրքավորվել ընդդեմ համակարգի։

Երբ օրենքը դառնում է քաղաքական հաշվեհարդարի միջոց, պետությունը դադարում է լինել իրավական և վերածվում է ռեպրեսիվ մեխանիզմի։

Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հետապնդում՝ ուղղված Դավիթին խոցելուն նրա ընտանիքի միջոցով։

Ակնհայտ է՝ սա կապ ունի ոչ թե ъ«օրենքի», այլ քաղաքական վրեժի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728