Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը Կահիրեում ընդունել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին Կահիրեում ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին։  Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Եգիպտոսի նախագահն իր ողջույնները և խորը երախտագիտությունն է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կահիրեի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և համաձայնության են եկել «Մերձավոր Արևելքում լարվածության նոր սրացումները կանխելու համար ռուս-եգիպտական ​​համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտության» վերաբերյալ։

Աս-Սիսին և Նարիշկինը նաև համաձայնել են բարձրացնել Եգիպտոսի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների միջև համակարգումը՝ տարածաշրջանային և համաշխարհային ճգնաժամերի խաղաղ լուծումների հասնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728