Կանադայում զանգվածային հրաձգության պատճառով Քարնին չեղարկել է Մյունխենի անվտանգության համաժողով այցը
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո երկրի վարչապետ Մարկ Քարնին չեղարկել է Գերմանիա կատարելիք այցը։
Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։
Քարնին պետք է ներկա գտնվեր Մյունխենի անվտանգության համաժողովին, որն անցկացվելու է փետրվարի 13-15-ը։
Համաժողովը կհյուրընկալի ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարների, որոնց քննարկման օրակարգում են տարբեր թեմաներ՝ արհեստական բանականությունից մինչև կարևորագույն մատակարարման շղթաներ, աջակցությունն Ուկրաինային և ՆԱՏՕ-ին։
Կանադայի Թամբլեր Ռիջ համայնքի դպրոցում կին հրաձիգը կրակ է բացել, որի հետևանքով 6 մարդ զոհվել է տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին։ Եվս 2 մարդու մարմին հայտնաբերվել է այս հրաձգության հետ առնչություն ունեցող մոտակա տներից մեկում։ Հրաձիգն ինքնասպան է եղել։



