Վենսը գրառում էր կատարել՝ նշելով «Genocide» բառը. տարօրինակ կերպով մի քանի ժամ անց գրառումը հեռացվել է

Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ փոխնախագահ Վենսը տիկնոջ հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այցի վերաբերյալ գրառում էր կատարել թե՛ ինքը՝ Վենսը, նշելով «Genocide» («ցեղասպանություն») բառը, թե՛ նրա մամուլի քարտուղար Վան Քիրքը։ Տարօրինակ կերպով մի քանի ժամ անց գրառումները հեռացվել էին, իսկ հետո կրկին հրապարակվել՝ արդեն առանց «genocide»- «ցեղասպանություն» բառի։

Տեսանյութեր

Լրահոս