Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համար ու ընդգծել, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում կարևոր դերակատարում է ունեցել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից: Արմեն Գրիգորյանը Մարկուս Ռիտերին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Առաքելության ղեկավարը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում ցուցաբերված աջակցության և համագործակցային հարաբերությունների համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս