Իրանից հայտնում են, որ այսօրվանից երկրում գործելու է միայն մեկ փոխարժեք։ Բայց կա բացառություն․ դեղորայքի և ցորենի գնման համար շարունակելու է գործել 285 000 ռիալի (=28500 թուման) արտոնյալ փոխարժեքը։ Այս մասին տեղեկանում ենք «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից:
Ամերիկյան նավթային ընկերությունները պատրաստվում են վերադառնալ Վենեսուելայի էներգետիկ ոլորտ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Փարիզի դատարանը 10 մարդու մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի նկատմամբ կիբերբուլինգի գործով, մասնավորապես տիկին Մակրոնի գենդերային պատկանելությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կասկածի տակ դնող հայտարարությունների համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Ադրբեջանի կառավարությունն այս տարվա բյուջեում բանակի, դատական համակարգի, իրավապահ մարմինների և դատախազության համար ավելի շատ գումար է հատկացրել, քան նախորդ 2025-ին, հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ֆինանսների նախարարությանը։
Ի՞ՆՉ ԾԵԾԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔՆ Ու ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՌՋԵՎ ԴՌՆԵՐ ՓԱԿՈՂՆԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ–ի գրասենյակից։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կանադայի նախկին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդին նշանակել է որպես իր տնտեսական զարգացման հարցերով խորհրդական։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի ազատման մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Իրանը «շատ ծանր հարված կստանա, եթե ավելի շատ ցուցարարներ զոհվեն»։
2025 թվականի մայիսի 1-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրապարակել է ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի տեքստը: Ռադան այն վավերացրել է մայիսի 8-ին, իսկ Զելենսկին հաստատել է վավերացումը մայիսի 12-ին:
Հունվարի 5-ի երեկոյան, 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի 32 քաղաքացիներ են զոհվել Վենեսուելայում Միացյալ Նահանգների ռազմական գործողության ընթացքում: Հավանայում երկօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ զոհվածների:
Ավելի վաղ ամերիկյան կողմի հայտարարություններին անդրադարձել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է ու կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։
Մասնավորապես, Ղալիբաֆի խոսքով՝ երկխոսությունը կարևոր է, ցուցարարների բոլոր պահանջներն օրինական են և պետք է բոլոր ջանքերը գործադրվեն՝ վերականգնելու տնտեսական կայունությունը։
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր և զենք պահելու հոդվածներով։
Ամստերդամի օդանավակայանը 450 չվերթ է չեղարկել
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնչել էր 12 կրակոց, որից 9-ը կպել էր ավտոմեքենային, 3-ն էլ՝ Ռ․ Ստեփանյանի հորը, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։
#ՀԻՄԱ. ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՄԱՏՈՒՑՈՒՄ Է ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ. #ՈՒՂԻՂ
ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ներկայում պահվող բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։
Նա ԱՄՆ-ին առաջարկել է «համատեղ աշխատել համագործակցության օրակարգի շուրջ՝ միտված համատեղ զարգացմանը»՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը։
Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Սիրիայի հարցով բանագնաց Թոմ Բարաքը կմիջնորդի բանակցությունների նոր փուլի անցկացման հարցում։
Այն գործողությունների հստակ ծրագիր է, որն ուղղված է Եկեղեցու ներքին կառավարման վերաձևմանը՝ պետական իշխանության անմիջական և գռեհիկ ներգրավմամբ։
Անցնող ամիսների ընթացքում Իրանի համար ամենադրամատիկ իրադարձությունն ԱՄՆ-ի մասնակցությամբ 12-օրյա պատերազմն էր Իրանի և Իսրայելի միջև, որը դարձավ ամենակենսական փորձությունը Թեհրանի համար։ Այսպես ամփոփեց անցնող ամիսներն իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ շեշտելով, որ դա առաջին անգամն էր, երբ հակամարտությունը դուրս եկավ «ստվերային պատերազմի» տրամաբանությունից և մոտեցավ բաց բախման փուլին։
Հատկանշական է, որ նրա գործը քննվելու է Նյու Յորքի դատարանում։ Այդ նահանգում մահապատիժը արգելված է։ Ավելին՝ նրան առաջադրված են այնպիսի մեղադրանքներ, որոնց համար մահապատիժ չի կիրառվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության՝ գործարքների չափը հասել է մոտավոր 100 մլն-ից 150 մլն ԱՄՆ դոլարի, իսկ փոխանցված ոսկիների դիմաց Թուրքիայի Հանրապետությունից գումարը փոխանցել են էլ․ տարբերակով։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ «փոփոխություններով և քաոսով լի աշխարհում միակողմանի և ահաբեկչական գործողությունները լրջորեն խաթարում են միջազգային կարգը»։
Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։
Ի սկզբանե այս պիղծ գործընթացը սկսվել էր այն պնդմամբ, թե իբր Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը», ինչը, ըստ օկուպանտների, լրջագույն պատճառ էր, որ նա հեռացվի Լուսավորչի գահից
ԱԳՆ պաշտոնյայի խոսքով՝ նման հայտարարությունները դիտվում են որպես երկրի ազգային միասնությունը խաթարելու փորձ
Զելենսկու խոսքով՝ գիշերը Ուկրաինայի վրա արձակվել է 165 հարձակողական անօդաչու թռչող սարք: