Բաժիններ՝

Ընդերքի մասին համաձայնագիրն ԱՄՆ-ին թույլ կտա վերադարձնել Կիևի վրա ծախսված միջոցները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է վերադարձնել Կիևին աջակցելու համար ծախսված բոլոր միջոցները և ստանալ ավելի շատ եկամուտ Ուկրաինայի հետ նրա օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնությունների շնորհիվ։

«Դա ոչինչ չարժե մեզ համար։ Իրականում մենք փող ենք վաստակում», – նշել է նա՝ խոսելով Վաշինգտոնի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցության մասին։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը «350 միլիարդ դոլար է տվել» Ուկրաինային օգնություն ցույց տալու համար: «Այժմ ես վերադարձրել եմ դրա զգալի մասը, քանի որ մենք կնքել ենք գործարք հազվագյուտ մետաղների վերաբերյալ», – հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին իր ինքնաթիռում՝ Ուեսթ Փալմ Բիչից (Ֆլորիդա նահանգ) Վաշինգտոն մեկնելիս։

«Մենք կվերադարձնենք այդ գումարի զգալի մասը։ Գուցե այդ ամբողջ գումարը, իսկ գուցե նույնիսկ ավելին», -հավելել է նա։

2025 թվականի մայիսի 1-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրապարակել է ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի տեքստը: Ռադան այն վավերացրել է մայիսի 8-ին, իսկ Զելենսկին հաստատել է վավերացումը մայիսի 12-ին:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը կրկնել է, որ չի սահմանում վերջնաժամկետներ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։«Ես վերջնաժամկետներ չեմ սահմանում», – հայտարարել է նա լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս