Բաժիններ՝

Ծինփինը կոչ է արել բոլոր երկրներին հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու սկզբունքները

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ աշխարհի բոլոր երկրները պետք է հարգեն մյուս երկրների ընտրած զարգացման ճանապարհը։ Այս մասին հայտարարությունն արվել է Պեկինում՝ Իռլանդիայի վարչապետ Միշել Մարտինի հետ հանդիպման ժամանակ։

Առանց հիշատակելու ԱՄՆ-ն կամ Վենեսուելան՝ Ծինփինը մասնավորապես հայտարարել է․ «Բոլոր երկրները պետք է հարգեն այլ երկրների ժողովուրդների կողմից ընտրված զարգացման ուղիները և հետևեն միջազգային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, իսկ խոշոր երկրները պետք է առաջնորդեն այս հարցում»։

Չինաստանի ղեկավարի խոսքով՝ «փոփոխություններով և քաոսով լի աշխարհում միակողմանի և ահաբեկչական գործողությունները լրջորեն խաթարում են միջազգային կարգը»։

Ավելի վաղ Չինաստանը կոչ էր արել ԱՄՆ-ին անհապաղ ազատ արձակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և կնոջը, ովքեր մայրաքաղաք Կարակասում ձերբակալվել էին ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած գործողության արդյունքում։ Չինական կողմից նշել էին, որ իրենք խստորեն դատապարտում են ԱՄՆ կողմից ուժի կիրառումն ինքնիշխան պետության նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031