Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում անցկացվել են տարեսկզբյան խորհրդակցություններ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ–ի գրասենյակից։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2026 թվականի աշխատանքային տարին մեկնարկել է բարձր պատասխանատվության զգացումով, նոր մոտեցումներով և առավել մեծ ինտենսիվությամբ գործունեություն ծավալելու հանձնառությամբ։
Քննարկվել են տարվա ընթացքում աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը, առաջնահերթություններին և արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանը կարևորել է աշխատանքների առավել օպերատիվ իրականացման, նորարարական լուծումների կիրառման և ստորաբաժանունների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ տալով համապատասխան հանձնարարականներ»,– ասված է հաղորդագրության մեջ։
