Բաժիններ՝

Ռուբեն Ամորիմն ազատվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի  մամուլի ծառայությունը հայտարարել է առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի ազատման մասին: Ամորիմը «Մանչեսթեր.Յունայթեդ»-ում աշխատանքը սկսել էր 2024 թվականի նոյեմբերից:

Մինչ այդ նա գլխավորում էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ը, որի հետ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունում: Այժմ «կարմիր սատանաները» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը ՝ անցկացրած 20 հանդիպումներում վաստակելով 31 միավոր:

Առաջատար «Արսենալ»-ից  մանկունիանցիները հետ են 17 միավորով:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ամորիմի հրաժարականից հետո «կարմիր սատանաների» առաջին թիմը ժամանակավորապես գլխավորել է Դարեն Ֆլետչերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս