Բաժիններ՝

Նիկոլաս Մադուրոն այսօր Նյու Յորքում կկանգնի դատարանի առաջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի 5-ին Նյու Յորքում առաջին անգամ կկանգնի դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր և զենք պահելու հոդվածներով։

Մադուրոն և նրա կինը մեղադրվում են թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորում ղեկավարելու, նարկոահաբեկչության, ԱՄՆ կոկաինի ներմուծման և զենքի հետ կապված դավադրության մեջ։ Մեղադրանքներ են առաջադրել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Մադուրոյի որդու նկատմամբ, որն այս պահին ազատության մեջ է։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս