Ռուսաստանը տեղեկություններ չունի այն մասին, թե ինչ անվտանգության երաշխիքների շուրջ կարող են համաձայնության գալ ԱՄՆ-ն և Ուկրաինան, լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին։
Պարո’ն Ավետյան, մի’ ճնշեք. դատավորն ու փաստաբաններն արձագանքեցին վկային ուղղված դատախազի խիստ տոնին
Հակամարտության հյուծիչ շարունակությունը, Ուկրաինայի ռազմական փլուզումը և Ռուսաստանի տնտեսական հոգնածությունը համարվում են 2026 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության շարունակականության հիմնական սցենարները: Այս սցենարները ներկայացրել է ամերիկյան The Wall Street Journal թերթը:
Մեծ Բրիտանիան և ԵԱՀԿ 23 այլ մասնակից պետություն սկսում է մարդու իրավունքների վերանայման գործընթացը Վրաստանում, այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իրեն կարելի էր, ինձ չէ՞ր կարելի. վաղ, թե ուշ բոլոր այդ մարդիկ կկանչվեն պատասխանատվության. Սամսոնյան
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մտադիր է հաշտվել իր կրտսեր որդու՝ արքայազն Հարրիի հետ: Այս մասին հաղորդում է Radar Online-ը:
Տնային կալանքի շարունակական պահպանումն արդարացված չէ. Զորայր Հարությունյան
Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում մի տղամարդ փորձել է բարձրացնել ԱՄՆ դրոշը, սակայն անցորդները կանգնեցրել են նրան, նախքան նա կհասցներ դա անել։ Այս մասին հայտնել է դանիական TV2 հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Էստեղ ինտիմ-մինտիմի մասին խոսք չի եղել, միջնորդում ենք լսել` տեսնենք, կոնկրետ հատվածը լսե՞լ է վկան
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավայի նահանգում փրկարարները 53 մարմին են դուրս բերել օրեր առաջ տեղի ունեցած սողանքի վայրից: Անձրևներն ու ոչ կայուն գրունտը մեծապես խոչընդոտում են որոնողական աշխատանքներին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Քննիչն ասեց՝ հիշո՞ւմ ես, ասեցի՝ չէ, ասել եմ՝ թույլ հայհոյանք. վկայի հարցաքննության երիզը հրապարակվեց
Գործադիր ու օրենսդիր իշխանության մարմիններում անհատապես միլիոնավոր, ընդհանուր առմամբ՝ միլիարդավոր դրամների հասնող պարգևավճարների շուրջ քննադատությանն իշխանության ներկայացուցիչները պատասխանում են, թե դրանք տրվել են՝ ըստ աշխատանքի արդյունավետության գնահատման: Իբրև թե՝ պարգևատրվել են միայն նրանք, ում աշխատանքը միայն պարգևատրվողներին հայտնի ինչ-որ «պիլոտային ծրագրով» համապատասխանել է ինչ-որ չափանիշների:
Մենք շատ լավ աշխատեցինք որպես թիմ՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Ստեղծեցինք մի քանի պահ, ու թեև երբեմն թվում էր, թե դա բավարար չէ, ի վերջո կարողացանք հաշիվը բացել ստանդարտ դիրքի խաղարկումից հետո։
Անցյալ տարի Ռուսաստանը Ճապոնիայից սուրճի և թեյի ներմուծման նոր ռեկորդ է սահմանել, ինչը երկկողմ առևտրի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է դարձել: Այս մասին պարզել է РИА Новости-ն՝ ուսումնասիրելով Ճապոնիայի մաքսային վիճակագրությունը։
Մեկնաբանություն էի գրել, կանչեցին ոստիկանություն. չեմ հիշում`ինչ եթեր էր. «Իմնեմնիմիի» գործով վկա
Ամերիկյան «The Wall Street Journal» թերթի լրագրողները Ուկրաինայի զինված ուժերը համեմատել են կարճ սավանի հետ, որը չի կարող միաժամանակ ծածկել և՛ ոտքերը, և՛ պարանոցը։ Հոդվածը, որը քննարկում է ուկրաինական բանակում անձնակազմի պակասը, հրապարակվել է թերթի կայքում։
Չեխիայի Հանրապետությունը միջոցներ չունի Ուկրաինային զինամթերք մատակարարելու նախաձեռնությունը ֆինանսավորելու համար, հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Պետր Մաչինկան։
Թաբաթաբեին նշել է, որ այս քայլը պատասխանն է վիճակագրությունը նենգափոխելու՝ արևմտյան զանգվածային լրատվամիջոցների փորձերին:
Կառավարության անցած նիստից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, խոսեց նաև 2025 թվականին պետական համակարգում միլիոնների հասնող պարգևավճարների մասին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա «զրո կոռուպցիա և զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է:
Նարեկ Սամսոնյանին անվասայլակով բերեցին դատարանի դահլիճ
Լուծումը մեկն է՝ փողոցը գեներացվի և իմպիչմենտի գործընթացը դառնա իրական. Մարգարիտա Եսայան
Կուբան առաջիկա շաբաթներին կբախվի նավթի սուր պակասի հետ: Պատճառը Վենեսուելայից մատակարարման խնդիրներն են, ինչը պայմանավորված է ԱՄՆ ազդեցությամբ երկրի ղեկավարության փոփոխություններով: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Kpler հարթակի տվյալներին:
Նիկոլը «բազառ» է անում ժողովրդի իրավունքները, քաղաքացու կյանքը փոխանակում իշխանության հետ. Մկրտչյան
Մարդիկ քննարկում են գունավոր ծուխ փորձարկելու մասին, սա ի՞նչ կապ ունի ահաբեկչության հետ. Խուդոյան
Եվրոպացի բյուրոկրատները վախենում են Միացյալ Նահանգներին հայտարարել որպես գլխավոր սպառնալիք, ուստի շարունակում են խոսել Ռուսաստանի և Չինաստանի մասին, կարծում է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի գիտական աշխատանքների տնօրեն և «Россия в глобальной политике» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:
Մենք պետք է շարունակենք մեր պայքարը Սամսոնյանին ու Սաղաթելյանին ազատ արձակելու համար. Ֆիդանյան
Բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան հաղթեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինային և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն հայտարարել է, որ չի աջակցում եվրոպական բանակի ստեղծմանը։
Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունը նաև նշում է, որ Եվրոպայի և Ասիայի միջև բազմազան, հուսալի և կայուն երթուղիները համատեղ ռազմավարական շահ են ներկայացնում՝ ապահովելով փոխադարձ օգուտներ և նվազեցնելով չափազանց մեծ կախվածության հետ կապված ռիսկերը։