Օգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Օգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն, մինչ օրս՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»։ Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով համաձայնագիր կկնքվի։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը։
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց Պրահայի «Սպարտա»-ի հետ։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 69-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ տնամերձ հողամասում` աճեցնում կանեփ:
«Ես այնտեղ էի մայիսին, հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ապա գնացի Հայաստան և հանդիպեցի վարչապետ Փաշինյանի հետ։
1990-ականների Հոլիվուդի ամենավառ և ոճային զույգերից մեկը երիտասարդ Գվինեթ Փելթրոուն և Բրեդ Փիթն էին։ Դերասանները հանդիպել են երկու տարի, նույնիսկ նշանվել էին, սակայն ամուսնությունն այդպես էլ չկայացավ:
Աղոթքով բժշկություն, նարեկաբուժություն. Ի՞նչ է սա` հոգեթերապիա՞, խոստովանությո՞ւն, ինքնամաքրո՞ւմ կամ գուցե հրա՞շք:
Վայնոնա Ռայդերը Elle ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ երիտասարդ հասակում սիրահարված է եղել Ալ Պաչինոյին, ում հետ խաղացել է թատրոնում և «Ռիչարդին որոնելով» ֆիլմում։
Նշվում է, որ այս գնահատականները 100 անգամ գերազանցում են նախկինում հրապարակված տվյալները, ինչը ենթադրում է, որ միկրոպլաստիկի ազդեցությունն առողջության վրա կարող է շատ ավելի լուրջ լինել, քան նախկինում էր համարվում։
Իրականում ոչ մի խնդիր էլ չի լուծվել ու առաջվա նման հայկական կոնյակը հարկադիր ստուգման է ենթարկվում Վրաստանում, որի իրավունքը վրացական մաքսային մարմինները չունեն։ Այդ անօրինականությունը դադարեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ Գևորգ Պապոյանն ուրախանում է, որ ստուգումների արդյունքում հայկական կոնյակի որակը 90-95 տոկոսով համապատասխանում է ստանդարտներին։
«Ֆորմուլա-1» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Բրեդ Փիթը, դարձել է ամերիկացի դերասանի ամբողջ կարիերայի ամենամեծ դրամարկղային հասույթով նախագիծը։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբն այս շաբաթ Սպիտակ տանն անցկացվելիք Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթնաժողովին մասնակցող բոլոր կողմերին կոչ է արել ձգտել երկարատև խաղաղության՝ հինված արդարության, պատասխանատվության զգացման, էթնիկ մաքրման ենթարկված հայերի իրենց տները վերադարձի և Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պաշտպանության վրա, գրում է Horizon Weekly-ն։
2025 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է այցելել 1,8 միլիոն ճանապարհորդ, ինչը 6,9%-ով ավելի է, քան 2024 թվականին:
19-ամյա ռուս վազորդուհի Սոֆիա Յակուշինան ստացել է Թուրքիայի քաղաքացիություն, ինչը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել թուրք-ռուսական հարաբերություններում։ Նրա այդ քայլը քննադատության է արժանացել Մոսկվայում։
4. Վաղը վեջնականապես պաշտոնական Երևանը կստորագրի Արցախի հարցի փակման պաշտոնական «խնդրանք» Մինսկի խմբի լուծարման առաջարկով:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի միջև։ Այս մասին հայտնում են Կրեմլից:
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ինձ հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղն անցակցվելիք հանդիպման ամսաթիվը, ինչպես նաև Ռուսաստանին վերջնագրի համար Թրամփի սահմանած վերջնաժամկետը, որը նույնպես ավարտվում է վաղը, պատահականություն չեն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղբանտարկյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Այս իրավիճակն անխուսափելիորեն բերելու է կոշտ հակազդեցության, և հետևանքը կարող է լինել Հայաստանի դուրս մղումը ԵԱՏՄ-ից կամ համախմբված ճնշում այդ ուղղությամբ։
Ալիևն արդարացի պահանջ է համարում աշխարհի կողմից «Խոջալուի ցեղասպանության» ընդունումը, Հայաստանի կողմից «Գյանջայի դեպքերի» պատասխանատվության ընդունումը, թուրք-ադրբեջանական տանդեմը միանգամայն արդարացի է համարում 44-օրյա պատերազմը, քանի գտնում է, որ միջազգային իրավունքը չի գործել, ՄԱԿ-ի 4 բանաձևերի պահանջները Հայաստանը չի կատարել, և այլն: Բայց սրան զուգահեռ՝ Թուրքիայի հին պահանջները Հայաստանի նկատմամբ չեն «զրոյացվել»։
ՀՀ իշխանությունը բանը հասցրել է նրան, որ չկան կոնկրետ քննարկումներ, թե որոնք են հայկական պետական շահերը. ամեն ինչ պտտվում է ադրբեջանական պահանջների շուրջ: Ստացվել է` բանակցությունները միայն ադրբեջանական պահանջների բավարարման մասին են: Ադրբեջանական շատ հարցեր զրոյից դարձել են օրակարգի թեմաներ։ Տպավորություն է` Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի` Սյունիքի հետ է կապված:
Երևանի «Նոա»-ն Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս»-ին։
Իրանում աշխարհաքաղաքական փոփոխություններին դիմակայելու անհրաժեշտության վերաբերյալ Գերագույն առաջնորդի սպասումներն ու հրահանգները համապատասխանելու ոմանց անկարողությունը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, ամբողջությամբ մաքրել Բաքվի և Անկարայի ազդեցության ցանցն Իրանում։ Իր մտահոգությունների մասին իրանական մամուլի հոդվածում գրել է իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին։
Թուրքիայի բնական գազի դիստրիբյուտորների ացոցիացիան` «Gazbir»-ը, եվրոպական երկրներում գազի սպառման ծավալների վերաբերյալ զեկույց է հրապարակել:
Ամերիկյան Paramount Global և Skydance Media ընկերություններն ավարտել են իրենց 8.4 միլիարդ դոլար արժողությամբ միավորումը, որի մասին հայտարարվել էր ավելի քան մեկ տարի առաջ:
Արա Ռոստոմյանն անցնում է հորինված «ահաբեկչության» գործով, իսկ Գարիկ Գալեյան` «խուլիգանության» կեղծ մեղադրանքով: