Թրամփը «պատմական» է անվանել Փաշինյանի և Ալիևի հետ առաջիկա գագաթնաժողովը

Սպասում եմ՝ Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին պատմական խաղաղության գագաթնաժողովին, սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես անհամբեր սպասում եմ վաղը Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուն։

Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն, մինչ օրս՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»։ Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողությանը։

Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրեն երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը։

Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով՝ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների համար ճիշտ բան անելու համար։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ԱՇԽԱՐՀԻ համար։

Կհանդիպենք այդ ժամանակ։ DJT», – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031