Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են խորհրդակցությունների ևս մեկ փուլ՝ Արտաքին գործերի նախարարության միջոցով։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ այսպես կոչված «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:
Հիմարություն է. Սերժ Սարգսյանն՝ իրեն ներկայացված գույքային հայցի մասին
«Ի թիվս մի շարք այլ հնչեղ քաղաքական գործերի՝ այսօր տեղի ունեցավ նաև «Տատիկների գործով» հերթական դատական նիստը»:
«Սիբիրի ուժը 2» գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական հաղթանակն էր:
Պեկինը հարգում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու՝ Իրանի իրավունքը և աջակցում է Իրանին պետական ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ:
#ՀԻՄԱ. ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ԱՐՑԱԽԻ ԷՋԸ ՉԻ’ ՓԱԿՎԵԼՈՒ. #ՈՒՂԻՂ
Ի՞նչն է ձեզ ստիպել խախտել տարրական պահանջները. «ենթադրաբար» բառը գեթ 1 անգամ չօգտագործեցիք. Հակոբյան
ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիին:
Պեկինում աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) նախագահ Ծին Լիցզյունի հետ։
Դավիթ Գալստյանի ուղերձը կալանավայրից՝ Արցախի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի կապակցությամբ:
Էս պահի դրությամբ ուժի մեջ է անմեղության կանխավարկածը. պարտավոր եք ձեռնպահ մնալ. Ամրամ Մակինյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:
«Այստեղ է հենց տվյալ անձի մտքի հիմնական պարադոքսը․ նա հայտարարում է, թե Հայաստանը հիմա գոյություն ունի միայն իր շնորհիվ, բայց իրականում այդ գոյությունը առավել խոցելի ու կախյալ է դարձել հենց Արցախի կորստի հետևանքով»:
«Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչ տարբերակներ են դրվել սեղանին և ինչ դիրքորոշում է ունեցել Հայաստանը տարբեր փուլերում»:
Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենայի պայթյունից հետո 3 անձ է հոսպիտալացվել:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կթվայնացնի անշարժ գույքի հին` ԽՍՀՄ տարիների թղթային փաստաթղթերը։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12։44-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այսինքն, այդ կոնֆլիկտածին նպատակը չունենալով, մենք կազատվենք կոնֆլիկտից հարևանի հետ՝ առանց հասկանալու, որ մեր պատմության դառը փորձը և Արցախի հիմնահարցի խորը գիտելիքը ցույց են տալիս, որ կոնֆլիկտի հիմքում մեր ինքնության հետ Ադրբեջանի և Թուրքիայի անհաշտ լինելն է»,- ասաց Ռուստամյանը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին դեսպանին պարգևատրել է գերատեսչական մեդալով՝ արդյունավետ համագործակցության համար։
Դերասան Գրեմ Գրինը, որը հայտնի էր Հոլիվուդյան բազմաթիվ խոշոր նախագծերում իր պայծառ երկրորդական դերերով, մահացել է:
Այսօր, Արցախի՝ 1991 թվականին Ադրբեջանի կազմից անկախանալու մասին հռչակագրի օրն է, որը տասնամյակներ շարունակ նշվել է նույնիսկ միջազգային ճանաչման բացակայության պայմաններում։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Իրանի բանակցությունների վերջին երկու փուլերը վերջնական արդյունք չեն տվել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում։
Միջազգային հանրությունը արցախահայության Արցախ վերադարձի հարցում պարտավորություններ ունի. Լարս Պատրիկ Բերգ
168.am-ը Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ ձեր այսօրվա ուղերձում հայտարարել եք, որ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում, հնարավո՞ր է արդյոք միջազգային ճնշում գործադրելու պարագայում հայկական Արցախի հարցը կրկին դարձնել բանակցային թեմա, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազաբալոնը։
«Բացի Նիկոլից, սրա-նրա կոշիկ ո՞վ է լիզել՝ քաղաքական իմաստով: Պուտինին չէ՞ր 3 տարի շարունակ ասում՝ спасибо, ես հիացած եմ խնդիրները լուծելու ձեր օպերատիվությամբ, հետո՝ Էրդողանին, հետո արանքում՝ Շառլ Միշելին, Մակրոնին, հիմա՝ Չինաստան, առավոտը ԵՄ է գնում, ցերեկը՝ ԵՏՄ, գիշերը՝ ՇՀԿ: Եռաբլուրը ուրիշ երկրների համար է առաջացել, հա՞: Հիմարությունը ես ի՞նչ մեկնաբանեմ»,- այսպես պատասխանեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ լրագրողի հարցին:
«Զանգեզուրի միջանցքը» շարժման մեջ կդնի տարածաշրջանի ցամաքային և երկաթուղային ճանապարհները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։
Արցախում Ադրբեջանը հիմնովին ոչնչացրել է 6 եկեղեցի, պատմական գերեզմանոցներ. Արմինե Տիգրանյան