Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ, որտեղ նա առաջադրվել է որպես քաղաքապետ, ցուցարարների և իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել, հայտնում է «Новости Грузия»-ն։
Աշխարհն արմատապես փոխվել է դեպի շատ ավելի կոշտ մերկանտիլիզմ, որտեղ յուրաքանչյուր երկրի խնդիրն է առավելագույնս իրականացնել իր ազգային շահերը։ Այս ֆոնին խիստ կասկածելի են արտաքին քաղաքական վեկտորների մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունները։ Այս մասին Երևանում ընթացող «Հայաստան-ԵԱՏՄ։ Միասին՝ առաջ» համաժողովի ընթացքում հայտարարել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը:
Մինչև որևէ միջազգային, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնություն չհստակեցվի հրապարակային փաստաթղթով, ցանկացած հայտարարություն կամ մեկնաբանություն՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կամ միջազգային դերակատարների կողմից, մնալու է բացառապես քաղաքական մանևրի դաշտում, առանց իրական իրավական բազայի։ Իսկ առանց փաստաթղթային հիմքի, հստակ վերահսկողական մեխանիզմների ու ինստիտուցիոնալ պատասխանատվության, Սյունիքի տարածքում ցանկացած փոփոխություն կարող է վերաճել անդառնալի հետևանքների՝ պետականության ու տարածաշրջանային կայունության տեսանկյունից։
«Սթրայքբոլի գործով» կալանավորված Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատավոր Լուսինե Ալավերդյանը Անդրանիկի կալանքը փոխարինել է տնային կալանքով։
Իվետ Քուփերը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում փոխարինել է Դեյվիդ Լեմմիին, գրում է Politico-ն։
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Աշոտ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բանկային կարգավորիչ մարմնի (BDDK) տվյալներով՝ 2025-ի հուլիսին միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775․000՝ հասնելով 2․367000-ի, իսկ նրանց ընդհանուր ունեցվածքը հասել է 17․4 տրիլիոն թուրքական լիրայի։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Փաշինյանի՝ Չինաստանում Էրդողանի և Ալիևի հետ ունեցած հանդիպումներին, Սյունիքի տարածքով միջանցքի բացման հարցի շուրջ ակտիվությանը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, թշնամի պետությունների նորանոր սպառնալիքներին, և այդ ֆոնին՝ վարչախմբի կողմից կեղծ խաղաղության քարոզին։
Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հուեյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-19-ը կգտնվի Հայաստանում։ Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը։
«Խորհրդարանի ներսում պետք է ձևավորվի միասնական ընդդիմադիր ճակատ, որին պետք է միանա արտախորհրդարանական միասնական ճակատը։ Հանրությունը, տեսնելով, որ դաշտը բաժանվել է երկու մասի՝ Փաշինյանի կողմնակիցներ և նրան չաջակցողներ, հանրային ճնշում է գեներացնելու, որի ազդեցության տակ բանակցելու ենք ՔՊ-ականների հետ, որոնք ցանկանալու են դուրս գալ այդ վիճակից, բայց դոփում են տեղում՝ շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի։
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները տարածվել են Թուրքիայում գտնվող ադրբեջանական Star նավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին գրում է OC Media-ն՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերին։
Թուրք դաշնակահարուհի, կլավեսինահար և կոմպոզիտոր Իքլիմ Թամքանը կատարել է հայ մեծանուն դաշնակահար և կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում: Միջանկյալ հավելենք, որ Սայաթ Նովայի ժողովրդական մեղեդիներից ոգեշնչված այս ստեղծագործությունը նվիրված է Արամ Խաչատրյանի հիշատակին։ Թամքանը նշել է, որ այս ստեղծագործությունը երաժշտության լեզվով […]
ՀՀ ԱԽ քարտուղարը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Մյանմարը պատրաստակամություն է հայտնել անդամակցել BRICS-ին։ Այս մասին հայտարարել է Մյանմարի ֆինանսների նախարար Կան Զոնը՝ հանդես գալով Արևելյան տնտեսական ֆորումի նստաշրջանում։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Կրետե կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հերակլիոնի քաղաքապետ Ալեքսիս Կալոկերինոսի հետ։
Ալմաթիում հայտնաբերվել և առգրավվել է Ղազախստանի պատմության ընթացքում կոկաինի ամենախոշոր խմբաքանակը՝ ընդհանուր 13 տոննա 183 կիլոգրամ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեն։
«Այդ ընթացքում կբերեն ադրբեջանցիների ու այդ տարածքներում տներ «կդզեն-կփչեն» ու կբնակեցնեն, ավտոմատ մի քանի տարի հետո ամեն ինչ կավարտվի, էլ ի՞նչ Մեղրի, ամբողջ Սյունիքը կկորցնենք։ Արցախում հիշո՞ւմ եք՝ ինչ արեցին, անունը դրեցին «բնապահպանական բողոք» ու Բերձորի ճանապարհը փակեցին ու մեկ տարի հետո հայաթափեցին, նույնն էլ Սյունիքում է լինելու։
Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․
Ամառը Wildberries-ում անցավ վառ գնումների և նոր ռեկորդների ներքո։ Հայ գնորդները նախընտրեցին գեղեցկություն, հարմարավետություն և տեխնոլոգիաներ, իսկ ամենապահանջված ապրանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին․ Հայաստանում սիրում են համադրել ինքնասպասարկումն ու տան խնամքը։
Եգիպտոսը չի պատրաստվում ընդունել պաղեստինցիներին իր տարածքում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին։
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք:
ՌԴ արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 4-ի հայտարարությունը, որը վերաբերում էր հարձակման հետևանքով խոցված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ինքնաթիռի վթարին առնչվող ապահովագրական վճարումների հարցին, ոչ միայն զարմանալի է, այլև մոլորեցնող է հանրության համար։ Դրա մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
ՆԳՆ-ից հայտնում են՝ համակարգի մի շարք ստորաբաժանումներում կատարվել են կադրային փոփոխություններ։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց երեք կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կապիկի ծաղիկի բռնկումը այլևս չի համարվում միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջության արտակարգ իրավիճակ։
Չնայած հանգամանքին, որ ԵՄ անդամակցության ցանկությունից հետո ՀՀ-ն ցանկություն է հայտնել միանալ ՇՀԿ-ին, ՌԴ փոխվարչապետը շարունակում է խոսել հայ-ռուսական հարաբերություններում ԵՄ անդամակցության բացասական միտումներից։
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակում քննարկվում է երկրում հազարավոր օտարերկրյա զորքերի տեղակայումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուժհորոդում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվում տեղի է ունեցել «Հաղթանակի իրավունքը» խորագրով միջոցառում՝ նվիրված 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված ադրբեջանական «հակաահաբեկչական օպերացիայի» 2 տարվան: