Զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհավորել եմ նրան և ողջ ադրբեջանցի ժողովրդին Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ՝ նախագահ Թրամփի օգնությամբ՝ հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության և հուսալի անվտանգության։ Աշխարհը շատ դրական է ընդունել Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը։ Հուսով ենք՝ ամեն ինչ կստացվի։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ […]
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ վերջին 24 ժամում պաշարված տարածքի հիվանդանոցներում հարկադիր սովից մահվան հինգ նոր դեպք է գրանցվել, ինչի հետևանքով պատերազմի սկզբից զոհերի ընդհանուր թիվը հասել է 217-ի։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառազինության հարցերում «ժամանակ չի կորցրել» և բացի արդեն հայտնի «Օրեշնիկ» հրթիռային համալիրից, ունի մի շարք նորագույն համակարգեր։
Օգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Քանի դեռ եվրոապուշները փորձում են խոչընդոտել ուկրաինական հակամարտության կարգավորմանն օգնելու ամերիկյան փորձերին, հոգեվարքի մեջ գտնվող բանդերական ռեժիմը խուճապահար ճակատ է հավաքագրում մարդկության ամենանողկալի թափթփուկներին։ Այս մասին սոցցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է նրան Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը ստորագրելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Ֆանտաստիկ քառյակը» և «Մեզնից վերջինը» ֆիլմերի աստղ Պեդրո Պասկալը բանակցություններ է վարում Searchlight ստուդիայի հետ՝ «Գետաձի» ֆիլմում նկարահանվելու համար, հաղորդում է Deadline-ը:
Դոնալդ Թրամփ, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, ձեր հաջողությունը Կովկասում խաղաղության և առաջընթացի հաջողությունն է։
Կարող եք անվանել այն, ինչ ուզում եք, անվանափոխությունը իրականությունը չի փոխի
Հենց հասկանանք, որ էս բոլոր քայլերն օրգանապես կապված են, գուցե վերջապես մեծամասնությունը կընդվզի էս համատարած կեղծիքի դեմ։
«Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։
Ես կդիմեմ վարչապետին՝ խնդրանքով կառավարության առաջիկա նիստում ներկայացնել Պաղեստինյան ինքնավարության վերացմանն ուղղված անհապաղ օպերատիվ միջոցառումները։ Այս մասին սոցցանցերում գրել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։
Պայմանագրով Ղարաբաղը ընդունում էր Ռուսաստանի հովանավորությունը, Շուշիում տեղակայվելու էին ռուսական զորքեր, ռուս աստիճանավորների հսկողության տակ Ղարաբաղը ղեկավարվելու էր խանի կողմից։
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Հարթագյուղ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter, Toyota և մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Հռոմի պապ Լևոն 14-րդը «հույսի նշան» է որակել օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրած հռչակագիրը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի մասով շահարկումներին՝ ընդգծելով, որ օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի, այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն:
Հեռախոսներով չափից շատ տարվելը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Ոմանց համար այն ձանձրալի իրականությունից փախուստի միջոց է, մյուսներն այն օգտագործում են արտագրության համար: Բջջային հեռախոսից կախումը հաճախ դառնում է դասախոսների, ընտանիքի անդամների և գործատուի հետ կոնֆլիկտի պատճառ:
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը մեկնաբանեց այս պահը՝ այն անվանելով «մեծ քայլ առաջ»։
Երեկ վերջապես ծանոթացա Սրբազան պայքարի գործով մեղադրական եզրակացությանը: 10 տարվա փաստաբանական գործունեության մեջ ավելի խղճուկ փաստաթուղթ չէի տեսել:
Վաշինգտոնյան պայմանավորվածությունները «տրիումֆ» հռչակողները, ինչպես նաև սրան ընդդիմախոսողներին հակադարձող՝ աղմկոտ ու բովանդակազուրկ քննադատողները, նախևառաջ պարտավոր են իրենց գիտակցության մեջ հստակ արձանագրել հետևյալ փաստերը:
Չմոռանանք, որ պետությունների սահմանները ճանաչվում են համապատասխան երկկողմ պրոցեդուրաների և փաստաթղթերի կնքման միջոցով, օրինակ՝ դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելուց հետո Սահմանների մասին համաձայնագրով։
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը վաշինգտոնյան գործընթացների համատեքստում հիշեցրել է ԱՄՆ-ում Իսրայելի և Պաղեստինի միջև կնքված խաղաղության պայմանագրի ճակատագիրը։
«Տեսա հուզիչ նվիրում. երիտասարդները մեզ հարցեր էին տալիս ու ստանում պատասխաններ, որոնք զորացրին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես»,- ուրախությամբ ընդգծում է քահանան։
Տասնյակ հազարավոր ցուցարարներ են հավաքվել Թել Ավիվում և Իսրայելի այլ քաղաքներում՝ կոչ անելով պատանդներին ազատ արձակելու և հրադադարի մասին համաձայնագիր կնքել, մինչև Իսրայելը կսկսի Գազա քաղաքը գրավելու իր ծրագրած գործողությունը, հայտնում է The Times of Israel-ը։
Իսկապես, այցը կարևոր էր նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առաջմղման տեսանկյունից։ Փաշինյան-Թրամփ հանդիպման ընթացքում հնարավոր եղավ քննարկել ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցեր, ստորագրվեց երեք հուշագիր։
Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոնե մի փոքր մտածեին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Կովկասյան տարածաշրջան ներքաշելու իրենց որոշման հետևանքների մասին, նրանք երբեք չէին տրվի արկածախնդիր Թրամփի խորամանկություններին: Այս մասին ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական ղեկավարի տեղակալ, գեներալ Սարդար Ջավանին:
Նա հավելել է, որ Կովկասը աշխարհի ամենազգայուն տարածաշրջաններից մեկն է և Իրանը միշտ դեմ է եղել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, քանի որ այն կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, կվերաձևի սահմանները և կհանգեցնի Հայաստանի փլուզմանը։
Պարզվել է, որ բախվել են «Lada», «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։