Զրուցակիցները փոխադարձաբար պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ և միջազգային օրակարգերի շուրջ։
Հավանական է, որ իրանցիները պլանավորում են ինչ-որ բան անել, որպեսզի դժվարացնեն միջանցքի ձևավորումը, մինչ միջանցքի ձևավորումն Իրանը ժամանակ կունենա այնտեղ խնդիրներ առաջացնելու համար. Գոբլ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ամերիկյան կողմը խոստացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ բանակցություններ վարել եվրոպական երկրների հետ։
Մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը ամփոփվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և կհասցեավորվեն իրավասու պետական մարմնին:
Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։
Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։
Մատաղ սերնդի կրթության եւ քրիստոնեական դաստիարակության շնորհակալ գործը Ոգու Շինարար Հայրապետի տեսլականում չէր սահմնափակվում զուտ հայորդյաց տուն հաստատության առաքելությամբ:
CNN-ը նշում է, որ այդ քայլն «ընդգծում է Թրամփի և Օբամայի միջև բազմամյա լարվածությունը», որին ԱՄՆ գործող ղեկավարը վերջերս մեղադրել է պետական դավաճանության մեջ՝ նրա վարչակազմի կողմից ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ հետախուզական տվյալների հորինման համար:
Կրեմլից հաստատում են` հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ: ՌԴ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մարտական ավիացիայի անբավարարության խնդիրը լուծելու համար քննարկում են հինգերորդ սերնդի կործանիչներ՝ ռուսական Սու-57 և ամերիկյան F-35 գնելու հնարավորությունը:
Կանադան նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այս գործընթացում:
Իսպանիայի Կաստիլիա-Լեոն ինքնավար մարզում անտառային հրդեհը վնաս է հասցրել Լաս Մեդուլաս բնական գոտու մի մասին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում։
«Մի պահ պատկերացնենք, որ «Թրամփի երթուղին» իսկապես ուղղված է բացառապես տնտեսական հաղորդակցությունների ակտիվացմանը, և միաժամանակ փորձենք դուրս գալ ներռեգիոնալ տիրույթից՝ դիտարկելով հարցն ավելի լայն՝ աշխարհակարգային տեսանկունից»:
Իրանի արտաքին գործերի նախարարություն դատապարտել է Գազայում լրագրողների վրա հարձակումը։
Ներքին գործերի նախարարությունն օրերս հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքել՝ 3 միլիոն 780․ 000 դրամով ընթացիկ շին-վերանորոգման աշխատանքներ պատվիրակելով 2022 թվականի հունիսին Լոռիում գրանցված «Մենքոնսթրաքթ» ընկերությանը։
Oգոստոսի 11-16-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Սվերդլովսկի մարզից գրեթե 1000 միգրանտ-օրինազանց է արտաքսվել հայրենիք:
Զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները։
Դավիթը բանտում է ոչ թե հանցագործ լինելու համար, այլ որովհետև պայքարել է իր իրավունքի համար՝ վերադառնալ իր տուն, իր հող, իր Արցախ։ Նա ընտրել է արժանապատվության ճանապարհը՝ պատրաստ լինելով վճարել դրա ամենաբարձր գինը։
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի Ulchi Freedom Shield համատեղ զորավարժությունները վատթարացնում են իրադրությունը տարածաշրջանի անվտանգության ոլորտում:
Օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ԱՄՆ միջանցք տամադրելու ՀՀ իշխանությունների որոշումը տալիս է իր «պտուղները»։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մասնագետները կարողացել են կանխել Նուբարաշենի աղբավայրում կրակի տարածումը։ Կրակն ու ծուխը տեսանելի էին ոչ միայն Երևանի, այլ նաև Արարատի ու Արմավիրի մարզերից:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ կապված քրեական գործով նախնական դատալսումները նշանակվել է 2025թ. օգոստոսի 15-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում:
168.am-ը գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային 2 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
ՀՀ դպրոցական Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI), որն անցկացվել է օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ:
Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին: