Խոնարհ անձնավորությունը հիշաչար չէ: Նա որևէ մեկին չարություն չի ցանկանում, նույնիսկ նրանց, ովքեր իրեն վատություն, չարություն են պատճառել: Խոնարհ մարդը բարեհամբույր է, խելամիտ ու հեռատես բոլոր քայլերում: Եթե մարդն իսկապես խոնարհ է, նա ձգտում է փոխվել և ավելի մոտենալ Աստծուն: Խոնարհը գոհ է ամեն ինչում, և երջանիկ է այն ամենով, ինչ Աստված իրեն ուղարկում է: Նա ցավում է բոլոր նրանց համար, ովքեր չեն տեսնում իրենց իրական մեղավոր հոգեվիճակը և չեն ձգտում փոխվել: Եվ Տիրոջ խաղաղությունն ու ներդաշնակությունն է տիրում այնտեղ, որտեղ անկեղծ հավատքն ու վստահությունն է առ Աստված:
Երդման սահմանումն այս է. «Վկայություն, այսինքն՝ վկայակոչումն Աստվածային անվան, որով ցույց է տրվում հավատարմություն կամ հաստատվում է խոստումը»:
Հայր Եսայիասն ասաց. «Մեծ և պատվական գործ է հպարտության դեմ հաղթանակ տանելը և դեպի աստվածգիտություն դառնալը, որովհետև ովքեր ընկնում են ամբարտավանության չար ախտի ձեռքը, օտարանում են հեզությունից, նրանց սիրտը խստանում է սրբերի հանդեպ և ընկնում են բոլոր չարիքների մոր գիրկը, որ ամբարտավանությունն է: