Հավատացողի ճշմարիտ միավորությունը Քրիստոսի հետ վերջնականապես իրագործվում է Քրիստոսի կենդանարար մարմնի և արյան հաղորդությամբ: Այդ պանծալի միավորության իրական հնարավորություն տալու համար էր, որ Քրիստոս սահմանեց Եկեղեցու այդ ս. խորհուրդը: Ըստ որում, հաղորդությունն է այն ս. խորհուրդն, որով հացի ու գինու տեսակի տակ իսկ և իսկ հաղորդվում ենք Քրիստոսի մարմնին և արյան` հիշելով Քրիստոսի փրկագործությունն ու գոհանալով մեր փրկության ու նորա աննման շնորհաց համար:
Եկեղեցական կամ աստվածպաշտական արարողություն կոչվում է Եկեղեցու այն աստվածպաշտական գործողությունը, որի մեջ կա հարակից մի ներքին և արտաքին, տեսանելի և անտեսանելի, հոգևոր ու մարմնավոր կողմ:
Ոչ ոք զերծ չէ փորձությունից` անկախ տարիքից և սեռից: Պողոս առաքյալն ասում է, որ Աստված փորձության հետ մեկտեղ փրկության ելք էլ է ցույց տալիս (Ա Կորնթ. 10.13): Հետևաբար, փորձությունը գալիս է ինչ-որ ժամանակահատվածով, այն մշտական չի մնում և յուրաքանչյուր փորձության համար Աստծո կողմից տրվում են համապատասխան օգնություն ու զորակցություն: Փորձությունը բարիք է դառնում այն հաղթահարելուց հետո այս կյանքի համար, ինչպես նաև հավիտենական կյանքի համար:
«Ես հավատում եմ Աստծուն». սա ուղղակի Աստծո գոյությունը փաստող իմացություն չէ հավատավորի համար, այլ ողջ էությունից բխող խոսքեր: Հավատը գործունեություն է, այլ ոչ միայն համոզմունք և աշխարհայացք:
Աշխարհում շատ քիչ են եղել համընդհանուր խաղաղ ժամանակներ, պատերազմները մոլեգնել են բոլոր դարերում` խլելով անհամար մարդկային կյանքեր, բազմաթիվ մարդկանց մատնելով թշվառությունների, վշտերի, նեղությունների: Ինչո՞ւ է պատերազմն առկա Աստծո կողմից ստեղծված աշխարհում:
Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ-որ բանի ստուգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով` Աստծու և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը… բոլոր մարդիկ կարիք ունեն հավատալու, և անօգուտ է մտածել, որ մեզանից ինչ-որ մեկը կարող է երջանիկ լինել` լինելով կասկածամիտ»: Հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչ Հովհաննիսյանի խոսքով` «հավատն անորոշության, հետևաբար նաև հոգեկան լարվածության ու տագնապների հաղթահարման կարևորագույն պայման է»:
Տաբուներ, սրբություններ, ավանդույթ չունեցող հասարակությունը չափազանց կառավարելի է, և նրանից գործնականում կարելի ստանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է կառավարողներին: Այդ արդյունքն ապահովելու համար ամենևին պարտադիր չէ չգրված կանոնների այդ համակարգից դուրս դնել ողջ հասարակությանը: Բավական է, որպեսզի տաբուներ, սրբություններ, ավանդույթ ու հիշողություն չունենան որոշումներ կայացնողները կամ նրանց հիմնական մասը, այսինքն՝ առաջին հերթին՝ պետության քաղաքական ու բյուրոկրատական վերնախավը: Հայաստանում հիմա հենց այդպիսի ժամանակներ են:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն է:
Հավատքով է պայմանավորված հոգևոր կյանքի ողջ ընթացքը, նրա վերելքն ու զարգացումը։ Այն մարդուն տրված պարգև է իր Արարչի հետ հաղորդակցություն հաստատելու համար։ Հավատքի մեծությունը և զորությունը ներկայացնում է Հին Ուխտը։ Մովսեսն իր հավատքով ճեղքեց, բաժանեց ծովը և փրկության առաջնորդեց իր ժողովրդին։ Հեսուն նույնպես հավատքով բաժանեց Հորդանան գետը և անցկացրեց Իսրայելի որդիներին, ինչպես Մովսեսը արեց, իր ժողովրդի համար։
Այս պատմության մեջ մեկ ուրիշ կարևոր կետ էլ կա, որի կողքով չենք կարող անտարբեր անցնել: Որչափ որ փարիսեցիներն իրենց գիտնականի ու վարդապետի համբավով մեր աչքին կարող են անհավատության ներկայացուցիչներ երևալ, նույն չափով էլ, և թերևս ավելին, ի ծնե կույրը մեզ է ներկայանում որպես հավատացյալ՝ չնայած իր տգիտությանը:
Աստծուն ճանաչելու համար առաջին հերթին մեզ հավատ է հարկավոր, առանց դրա մենք չենք կարող ճանաչել Տիրոջը։ Իսկ հավատի մասին պատկերացումները ամենքիս մոտ շատ տարբեր են։