«Գործող քաղաքական ռեժիմը մեր քաղաքական թիվ մեկ թշնամին է. հայ ժողովրդի թշնամին այս քաղաքական ռեժիմն է՝ իր ընտանեկան-կլանային համակարգով, հետո գալիս են հաջորդ թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Հայ ժողովրդի մի մասը չի կարողանում սա հասկանալ, չի հասկանում, որ տեղի է ունենում հայ ժողովրդի արժանապատվության նվաստացում։ Շատ անգամ լսում եմ գնահատականներ, թե ՀՀ այս իշխանությունն ապիկար է, ոչ, ապիկար չէ. պնդում եմ՝ամեն ինչ փայլուն հասկանում են»,- ասաց Արմեն Մանվելյանը։
«Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս շատ թուլացնել Հայաստանը և առաջադրել այնպիսի պայմաններ, որոնք այդ թուլացած Հայաստանը չի կարող ընդունել. Օրինակ, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 99 տոկոսը դեմ է, որ ադրբեջանական պահանջով Սահմանադրություն փոխվի, ուստի Ադրբեջանը շարունակում է հենց դա պնդել, ճնշել՝ իմանալով, որ դա անհնարին է»։
«Ի՞նչ է, ուզում եք Հայաստան չունենա՞նք։ Այս իշխանությունը չի կատարում իր վրա դրված առաջին պարտավորությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանությունը։ Պատկերացնո՞ւմ եք, որևէ իշխանություն հայտարարի, որ իր առաջին պարտականությունը չի կարողանում կատարել, ու այդքանից հետո մնա իշխանության։ Այս առումով նոնսենս ունենք. նոնսենս է, որ պատերազմում պարտվածը գնա բանակցի, բոնուսներ տա հակառակորդին և մնա իշխանության»։