«Փաշինյանն Ալիևին ասել է՝ եթե ես չվերընտրվեմ, սահմանադրական հանրաքվե չի անցկացվելու և Անկախության հռչակագիրը չի հանվելու, ուստի, ընդամենը նախաստորագրելով մի թուղթ, որն իրավական որևէ պարտավորություն Ադրբեջանի համար չի ստեղծում, Ալիևը տալիս է հերթական բոնուսը Նիկոլին, ասում է՝ առ, գնա, ընտրվի և կատարիր քո վերջին տնային առաջադրանքը: Բայց ես վստահ եմ, որ դա վերջինը չի լինելու, որովհետև նախօրեին լսեցինք, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարին, որն ասաց՝ մենք մեր պատմական հողեր կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, արդեն տեսնում ենք, որ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիների ID-ներ են բաժանում…»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է։
Ազգությամբ հրեա լրագրող, հասարակական գործիչ, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է, որ Եվրոպական դատարանը դեռևս 2.5 տարի առաջ է Ադրբեջանին պարտավորեցրել իրեն վճարել 30 000 եվրո՝ ապօրինի ձերբակալության, Բաքվի բանտում խոշտանգումների, հակասեմիտիզմի ու սպանության փորձի համար:
«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրատարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը: Եվրոպացի հետազոտողները ջրի երես էին հանել բոլոր կաշառակերներին, ովքեր ընդգրկված էին ադրբեջանական լոբբիստական խմբում: Հակահայկական լայնածավալ քարոզչությունը ստացավ «Խավիարային դիվանագիտություն» անունը:
Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից. ադրբեջանցիները կեղծ բնապահպանական հիմնավորումներով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը կյանքի ճանապարհ է և միակը, որն Արցախը կապում է Հայաստանին: