«Սթրայքբոլի գործը» հավակնում է տեղ գտնել աշխարհի ամենազավեշտալի քրեական գործերի թոփ-տասնյակում․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Սթրայքբոլի գործը» հավակնում է տեղ գտնել աշխարհի ամենազավեշտալի քրեական գործերի թոփ-տասնյակում։

Ուրեմն, «առաջին մեղադրյալ» Անդրանիկին բռնելուց 36 ժամ հետո մեր քաջարի իրավապահները ձերբակալում են ևս 6 անձ։ Նրանցից 5-ին բռնում են լրիվ անկապ տեղը ու 72 ժամ անիմաստ պահելուց հետո բաց են թողնում։ Ընդ որում, նրանցից չորսը դաշնակցական են, իսկ մեկը՝ … սանտեխնիկ, որը սկի կյանքում «սթրայքբոլ» բառը լսած չկար։

Հուսով եմ՝ մի օր անպայման կիմանամ, թե էդ մարդը ինչ էր արել, որ արժանացել էր նման վերաբերմունքի։

ՀԳ. 1890-ականներին Ավստրո-Հունգարիայի քաջարի իրավապահները ձերբակալում են շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցին՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով։ Ի՞նչ էր արել էդ մարդը։ Ամեն օր ինչ-որ անհասկանալի հեռագիր էր ուղարկում Պետերբուրգ ու ստանում նույնքան անհասկանալի պատասխան հեռագիր։ Դե բնականաբար, դատավորը (անունը, կարծեմ, Մոնբլան Մելքիոր էր) տալիս է երկամսյա կալանք, ու … այդ պատճառով կիսատ է մնում Ստեյնից-Չիգորին շախմատային հեռավար պարտիան։ Ստեյնիցի ծանոթների, ինչպես նաև սանտեխնիկների ձերբակալման մասին տեղեկություններ չեն պահպանվել»։

Տեսանյութեր

Լրահոս