Բաժիններ՝

Մասկի ընկերությունը 2 միլիարդ դոլար կներդնի չաթբոտ մշակող Grok-ում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը 2 միլիարդ դոլար կներդնի xAI-ում՝ Grok չաթբոտի մշակող ընկերությունում։

Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։

«Այս ներդրման գումարը Grok չաթբոտի ստեղծողի կողմից վերջերս հավաքագրված կապիտալի գրեթե կեսն է», – նշում է թերթը։

Նշվում է, որ SpaceX-ի ներդրումը հավաքագրված հինգ միլիարդ դոլարի ընդհանուր կապիտալի մի մասն է։ Այդ մասին հայտարարվել էր դեռևս հունիսին։

XAI-ն ակնկալում է ավելի շատ միջոցներ ներգրավել 2025 թվականի վերջին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031