
Կրասնոդարը մեծ նպատակներ ունի գալիք մրցաշրջանի համար. Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է նոր մրցաշրջանից ունեցած սպասումներով։ Հուլիսի 12-ին «ցուլերը» Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում 0:1 հաշվով պարտվել են ԲԿՄԱ-ին։ Այս մասին փոխանցում է armsport.am-ը։
«Նախքան մրցաշրջանը հասկացանք, որ կան որոշ բացթողումներ։ Այս առումով պետք է վերլուծել և շտկել սխալները։ Ֆուտբոլը լավն է նրանով, որ ամեն շաբաթ խաղեր են լինում, և ամեն շաբաթ կարող ես նոր բան ցույց տալ։
Մեր նպատակները ամենամեծն են։ Անցած տարի նույնպես պարտվեցինք Սուպերգավաթում, բայց հաղթեցինք առաջնությունը։ Նոր ակումբի մասին լուրերը ինձ վրա որևէ ճնշում չեն գործադրում։ Կտեսնենք, թե ինչ կլինի», — Սպերցյանի խոսքերն է մեջբերում «Советский спорт»-ի թղթակից Նիկիտա Վախիտովը։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» երկրորդ տարին անընդմեջ պարտվում է Սուպերգավաթի խաղում։ Նախորդ տարի թիմը 2:4 հաշվով զիջել էր «Զենիթին»։