
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է:
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 13-ին՝ ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա էր կորել: Նրան քիչ առաջ են գտել 2 կմ հեռավորության վրա, մեկ այլ հանգստյան տան տարածքում։