
Հայաստանը ռուսական շոկոլադի գնորդների թոփ տասնյակում է

Հայաստանը 2025 թվականի առաջին չորս ամիսներին Ռուսաստանից ամենաշատ շոկոլադ գնած երկրների տասնյակում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարբեր երկրների առևտրային վիճակագրությանն ու ՄԱԿ-ի «Comtrade» հարթակի տվյալներին։
Նշված ժամանակահատվածում Հայաստան է մատակարարվել 5,7 մլն դոլարի ռուսական շոկոլադ։
Ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողը Ղազախստանն է. 2025 թվականի հունվար-ապրիլին այդ երկիր է մատակարարվել 78,3 մլն դոլարի ռուսական շոկոլադ: Ղազախստանին հաջորդում են Ռուսաստանի մյուս հարևանները՝ Ադրբեջանը (23,4 միլիոն դոլար), Ուզբեկստանը (21,4 միլիոն), Ղրղզստանը (14,7 միլիոն) և Վրաստանը (8 միլիոն):
Չինաստանը ռուսական շոկոլադի 6-րդ խոշորագույն գնորդն է՝ 7,4 մլն դոլարի ներմուծմամբ: 7-րդ տեղում Հայաստանն է, որին հաջորդում են Սերբիան (3 միլիոն) և Մոլդովան (2,4 միլիոն)։ Լավագույն տասնյակը եզրափակում է Գերմանիան (2,1 միլիոն դոլար)։