Նիկոլ Փաշինյանը երեկ իր «շրջիկ» թիմի հետ, այսպես կոչված, ուխտերթի էր մասնակցում, նախ «բարենորոգիչները»՝ նախարարներ, ՀՀ նախագահ, տարբեր գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարներ, հարյուրավոր անվտանգության աշխատակիցներ, ոստիկաններ, կարգալույծ եղած քահանաներ գնացին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, այնուհետև սկսեցին քայլել դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Հենց եկեղեցու բակում էլ իր հետ քայլած անձանց Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ «բարենորոգելու են եկեղեցին»։
«Ազգային եկեղեցական ժողովը 1999 թվականին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայրապետին ընտրել է որպես Հայոց Կաթողիկոս։ Կարծում եմ՝ այս հարցը փակ է, որևէ մեկն իրավունք չունի Սահմանադրություն խախտելու, ներողություն եմ խնդրում բառն օգտագործելու համար՝ «քիթը մտցնելու» Առաքելական Սուրբ Եկեղեցու գործերի մեջ։ Ամեն մարդ թող զբաղվի իր գործերով»։
Երեկ 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, լինելով պատվիրակության ղեկավար, հեռացել էր Սոչիում ընթացող Համաշխարհային երիտասարդության փառատոնից՝ անտեր թողնելով 250 հոգանոց հայկական պատվիրակությանը: Ընդ որում, չէր տրվել ոչ մի բացատրություն, և նույնիսկ իրենց իսկ կողմից նշանակված, պատվիրակության ղեկավարի պարտականությունները Սոչիում կատարող Հայաստանի պետական Պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանն է Արթուր Մարտիրոսյանի գլխավորած ԿԳՄՍ պատվիրակության՝ Սոչիից հեռանալուց հետո նոր իմացել այդ մասին:
«Ուշադրության է արժանի այն, որ նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ կար Նիկոլի ներարկած չարությունն ու ատելությունը, հիմա դա չկա, հիմա տեսնում ենք մեր ժողովրդի այդ «մաքուր երակը», ամեն ինչ կարծես զուլալվում և մաքրվում է, որովհետև սա հանդուրժողականության պայքար է. սա սրբազան պատերազմ է երկիրը զավթած թուրք-ադրբեջանական գործակալների դեմ»,- ասաց Զոհրաբյանը։