«Նեղ միջավայրերում երկրի ղեկավարն ասում է՝ տարբերակ չունենք, պիտի անենք (Սահմանադրությունը փոխենք, և այլն), թե չէ՝ պատերազմ կլինի։ Իրականության մեջ Ադրբեջանի ախորժակը սահման չունի։ Իհարկե, մշտական թշնամության մեջ չես կարող ապրել, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայիս ղեկավարները կարդինալ հակառակն են ուզում։ Այլ բան է սովորական ադրբեջանցին, թուրքը, այլ բան է Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ունեն իրենց ծրագրերը՝ Հայաստանի ոչնչացումը»
Այժմ կոչով դիմում եմ ձեզ և հրավիրում եմ բոլոր այս գաղափարները կիսող մարդկանց միանալ մեր շարժմանը` «Արմենիա 2026»-ին: Եվ հիշեցնում եմ, որ սա մի վերկուսակցական հարթակ է, որի նպատակն է՝ 2026 թվականին իշխանության բերել այս գաղափարները կրող մարդկանց, ովքեր կստեղծեն մենքն առաջնահերթ համարող մեր երազանքների Հայաստան: