
Կարեն Խաչանովը Հռոմի «Մաստերս» մրցաշարի երրորդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Հռոմի «Մաստերս» մրցաշարի երրորդ շրջան:
Հռոմի միջազգային մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցն աշխարհի 135-րդ ռակետ արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագան էր: 2,5 ժամից ավել ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերից հետո` 6:4, 5:7, 6:1 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ։ 2023 թվականին ևս Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից: