«Փաշինյանը դարձել է Հայաստանի նվաստացման խորհրդանիշը. նվաստացումը Փաշինյանի հետ էլ կգնա». Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունը մայիսի 9-ը Եռատոն չի համարում, քանի որ հենց իշխանությունն է այդ օրը դարձրել «զոհված տղաների օր», այսինքն՝ նշում են մի դժբախտություն, որը պատահել է հայ ազգի հետ։

«Ամենակարևոր բանը չեն ասում, որ այդ դժբախտության հեղինակն իրենք են։ Բայց ես վստահ եմ, որ հաղթանակներն այդպես հեշտ չեն ոչնչացվում։ Այսինքն՝ այն, ինչը Փաշինյանն ու իր թիմն արեցին, սա դեռ չի նշանակում, որ սրանով իրենք վերջը տվեցին հայ ազգի, որովհետև մեր հավատը շարունակվում է։ Այդ հաղթանակը եղել է և ապացույցն է այն բանի, որ եթե ժողովուրդը ոտքի է կանգնում և առաջնորդվում է արդար ու լավ հաշվարկված գաղափարախոսությամբ, նա հասնում է հաղթանակի։ Այդ հաղթանակը մեզանից որևէ մեկը չի կարող խլել, անգամ Նիկոլ Փաշինյանի թիմը, որն այսօր դարձել է ՀՀ նվստացման խորհրդանիշը»,- «Հաղթանակ» զբոսայգում 168.am-ի հետ զրույցում նշեց Լևոն Զուրաբյանը։

Նա նաև շեշտեց՝ ելքը կա, նվաստացումը Նիկոլ Փաշինյանի հետ կգնա։

«Այս հաղթանակի օրը, ամենակարևորը՝ գիտակացությունն է, որին մենք պետք է գանք՝ երբ մենք իրատես ենք, հաշվարկում ենք, մեր ռեսուրսների համաձայն ենք վարվում, մենք հաղթանակող ազգ ենք, բայց երբ ռեսուրսների վրայից անցնում ենք, գնում ինչ-որ երազանքների հետևից, որոնք հիմնավորված չեն մեր հնարավորություններով՝ պարտվում ենք։

Կարդացեք նաև

Մենք առաջին ազգը չենք և ոչ էլ վերջինը, որ այս վիճակում է, սա պատմության դաս է, որով բոլոր ազգերն անցնում են։ Մենք էլ այդ պատմության դասը պետք է անցնենք։ Որքան շուտ իրացնենք, որ իրատեսությունն է հաղթանակի գինը, այնքան շուտ կունենանք հաղթանակներ»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր Շուշիի ազատագրման 33-ամյակն է, և Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը։

Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահը և մյուս պաշտոնյաներն իրենց շնորհավորական ուղերձներում որևէ հիշատակում չեն արել Շուշիի ազատագրման օրվա վերաբերյալ, միայն շնորհավորել են Հայրենական պատերազմում տարած հաղթանակի առիթով։

Նշենք նաև, որ այսօր «Հաղթանակ» զբոսայգում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվել էին, թե այսօր եռատո՞ն է իր համար, ինչին ի պատասխան՝ նա ասել էր՝ ոչ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս