«Ինքս երբեմն զարմանում եմ, որ 2020 թվականից հետո չեմ գժվել, որովհետև դա իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն էր։ Մեծ մեղք էր, որ մենք թույլ տվեցինք, որ ՀՀ օրվա իշխանությունը ոտք դնի Շուշի: Հիշո՞ւմ եք՝ 2020 թվականին, եկան պարեցին։ Երևի Աստված այդ ժամանակ մեզ վրա զայրացավ, որովհետև մենք «սատանիստներին» թույլ էինք տվել ոտք դնել սուրբ հողում։ Ես ամբողջ աշխարհի առջև եմ ամաչում, որ մենք նման իշխանություն ունենք։ Շուշին պետք է ազատագրվի, Արցախն առանց Շուշիի չի կարող լինել, Հայաստանն էլ՝ առանց Արցախի։ Աստծո սուրբ հողը տալ անհավատներին՝ մեծ մեղք է»,- նշեց Միքայել Առաքելյանը։
«Մենք բոլորս համախմբվեցինք ու տարանք հաղթանակ։ Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև հայ ազգի գրեթե բոլորի օջախներից ԵԿՄ-ում մարդ կա։ Այս տարի ԵԿՄ-ի 30-ամյակն է, որը պետք է նշենք, քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,- այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Երկրապահի օրվան։