«Փաշինյանը հանրության աջակցությունն այլևս չունի, նա փողոցը կորցրել է։ Նրա միակ հենարանն ուժային կառույցներն են և օլիգարխիկ խմբերը։ Դրանք մեր հասարակության մեջ շատ փոքր մաս են կազմում։ Նախ մենք պետք է այնպես անենք, որ ժողովուրդը մասնակցի ընտրությանը՝ մերժելով իշխանությանը, և ապա՝ ժողովրդի քվեն պաշտպանենք։ Փաշինյանը Գյումրիում պարտվել է, որովհետև իրենց նախատեսածից շատ մարդ է եկել քվեարկության։ Հետևաբար, նա ամեն ինչ անելու է, որ հասարակությունը զզվի քաղաքականությունից՝ բոլոր ուժերից առհասարակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ոնց նախապես պլանավորած է, էնպես է լինելու. երբ որ ասեն՝ գնա, էն ժամանակ էլ կգնա: Ընտրություններով դժվար թե չանցնի: Արցախը կորցրինք, ինչ եկավ, 5000 երեխեքին, շուտով արդեն Ամուլսարը, այսինքն՝ խաչ ենք քաշում նաև Վայոց ձորի ու Ջերմուկի՞ վրա:
«Վստահաբար ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ընտրություններում վերարտադրվելու որևէ շանս չունի, եթե չդիմի կեղծիքների»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով տարբեր հարցումների արդյունքում ՔՊ-ի ցածր վարկանիշի և այդ համատեքստում 2026 թվականին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների մասին։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ