
Վեգան շոկոլադե տորթ

Բաղադրիչները`
Խմորի համար`
• ալյուր- 1+¼ բաժակ
• շաքարավազ- 1 բաժակ
• կակաո- ⅓ բաժակ
• սուրճ- 1 թ/գ
• սոդա- 1թ/գ
• աղ- ½ թ/գ
• ջուր 1 բաժակ
• վանիլին- 1 թ/գ
• ձեթ- ⅓ բաժակ
• քացախ- 1 թ/գ
Շոկոլադե ջնարակի համար`
• դառը շոկոլադճ ½ բաժակ
• բուսական կարագ (մարգարին)- 2 ճ/գ
• շաքարի փոշի- 2 ճ/գ
• վանիլին
• աղ- մի պտղունց
Պատրաստման եղանակը`
Սուրճը պատրաստել 1 բաժակ ջրով, եռացնել, թողնել սառչի։ Առանձին տարայի մեջ խառնել չոր բաղադրիչները։ Մեկ այլ ամանի մեջ խառնել սուրճը, ձեթն ու քացախը։
Ստացված զանգվածը ավելացնել չոր բաղադրիչներին, լավ խառնել։ Չհարել, խառնել այնքան, մինչև միասեռ խմոր ստացվի։ Խմորը լցնել յուղաթղթով ծածկած ձևամանի մեջ, թխել 180°-ում 30 րոպե։
Դնել ցանցի վրա, որպեսզի սառչի։
Վեգան ջնարակի համար պետք է կաթսայի մեջ լցնել բոլոր բաղադրիչները, եփել 2֊3 րոպե` անընդհատ խառնելով, մինչև դառնա միատարր։ Վերցնել կրակի վրայից, շարունակել խառնել ևս 1֊2 րոպե։ Լցնել ջնարակը բիսկվիթի վրա, տարածել, թողնել, որպեսզի ջնարակը պնդանա և մատուցել։