Բաժիններ՝

Շոկոլադե տորթ՝ վարսակի փաթիլներով և բանանով

Բաղադրիչները՝

• վարսակի փաթիլներ-  150 գ

• կաթ- 250 մլ

• բանան- 2 հատ

Կարդացեք նաև

• ձու- 2 հատ

• եղեգնաշաքար- 40 գ

• աղ- մի պտղունց

• կակաո- 30 գ

• վանիլին

• փխրեցուցիչ- 1 թ/գ

• դառը շոկոլադ- 1 սալիկ

Պատրաստման եղանակը՝

Վարսակի փաթիլների վրա սառը կաթ լցնել, թողնել ուռչի։ Բանանը տրորել պատառաքաղով (բլենդերով չհարել), ավելացնել ձուն, ապա կաթով թրջած վարսակի փաթիլները, կակաոն, աղը, փխրեցուցիչն ու վանիլինը, լավ խառնել։

Լցնել խմորը յուղաթղթով ծածկած ձևամանի մեջ, թխել 180°-ում՝ 1 ժամ։ Թողնել սառչի ցանցի վրա, հանել ձևամանից, դնել սառնարանում։

Մատուցելիս վրան հալած շոկոլադ լցնել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930