Սուրճը պատրաստել 1 բաժակ ջրով, եռացնել, թողնել սառչի։ Առանձին տարայի մեջ խառնել չոր բաղադրիչները։ Մեկ այլ ամանի մեջ խառնել սուրճը, ձեթն ու քացախը։
Վարսակի փաթիլների վրա սառը կաթ լցնել, թողնել ուռչի։ Բանանը տրորել պատառաքաղով (բլենդերով չհարել), ավելացնել ձուն, ապա կաթով թրջած վարսակի փաթիլները, կակաոն, աղը, փխրեցուցիչն ու վանիլինը, լավ խառնել։