ԱԳՆ վերջին խայտառակ հայտարարությունն ինքն իրեն հակասում էր

«Մեր առաջարկները ներկայացրինք, թե ինչպես կարելի է ավելի ընդարձակել համախմբումը։ Բացի սոցիալական հարցերից, նաև կարևորեցինք քաղաքական և իրավական հարցերը։ Մեր տեսակետն այն է, որ պետք է խմբեր կազմվեն, որոնք բանակցությունների մեջ պետք է մտնեն իշխանությունների հետ»,- Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։

ՀՅԴ-ական գործիչը նկատեց, որ պայքարի բոլոր տեսակները դիտարկվում են։

«Փողոցային պայքարն իր տեղն ունի՝ որպես ճնշման միջոց, բայց հիմնականում նաև պետք է լինեն բանակցություններ ու խորհրդակցություններ, որոնք հարցի դրական լուծման համար անհրաժեշտ են»,- պարզաբանեց նա։

Անդրադառնալով արցախցիների իրավական խնդիրներին՝ նա նշեց, որ դրանք վերաբերում են քաղաքացիության հարցերին, արցախցիների ու հայաստանցիների միջև խտրականության հարցին, որը, ըստ նրա, հիմնականում հրահրվում է իշխանության կամ իշխանամերձ շրջանակների կողմից։

Կարդացեք նաև

Արա Պուլուզյանը խայտառակ որակեց Լեռնային Ղարաբաղի ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների մասին ԱԳՆ վերջին հայտարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930