Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի մասնակցի ԱԱ-2026-ի ընտրական փուլում Կոլումբիայի (մարտի 21) և Արգենտինայի (մարտի 26) դեմ հանդիպումներին: Բժշկական հետազոտություններից հետո որոշվել է, որ 33-ամյա ֆուտբոլիստը պետք է շարունակի վերականգնվել: Նա հայտնել է, որ մոտ էր հավաքական վերադարձին, բայց պետք է լիովին ապաքինվի: «Կարծես, վերադարձս Բրազիլիայի հավաքական արդեն մոտ էր, բայց, ցավոք, այս պահին չեմ […]
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 6-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը փոխզիջման հնարավորություն չի տեսնում Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահներ տեղակայելու հարցում։
Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ Բերձորի միջանցքի շրջափակման հարցի քննարկման ժամանակ՝ Ադրբեջանի դեսպանի ելույթում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ամերիկյան հեղինակավոր NewsMax TV հեռուստաընկերության «Ամերիկյան օրակարգ» հաղորդման ուղիղ եթերում խոսել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների ստորագրած Ռազմավարական գործընկերության կանոնադրության մասին, ընդգծելով վերջինիս կարևորությունը նախագահ Թրամփի վարչակազմի քաղաքականությունների համատեքստում։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 միլիար 482 միլիոն 453 հազար դրամ):
Իսկ իրականում խնդիրը բիզնես շահերի մեջ է, զուգահեռ ներմուծման պետական մակարդակով արգելք առաջացնելը` ի շահ որոշ ներկրողների…
Դատախազական գործիքակազմի կիրառման արդյունքում պարզվել է, որ միայն նշված վարույթով պետությանը և անձանց պատճառված վնասը, այս պահի դրությամբ, կազմում է շուրջ 350 միլիոն ԱՄՆ դոլար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովի գլխավորած պատվիրակությանը՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ուղեկցությամբ:
Մարտի 14-ին, ինչպես տեղեկացրել էինք, Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը», որի ժամանակ հարցերին պատասխանել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը:
Ընդգծվում է, որ Հալեպի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել՝ բոլոր տեխնիկական և վարչական ընթացակարգերը կատարելուց հետո։
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է 2025 թվականի մարտի 15-ին և ավարտվում 2025 թվականի մարտի 28-ին՝ ժամը 24։00-ին: Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է:
Google-ի արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին
ՀԱՄԱՍ-ը շարունակում է պնդել բանակցությունները՝ համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու համար, որը կհանգեցնի պատերազմի ամբողջական ավարտին և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերմանն անկլավից:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի նահանջի տարրեր են նկատվում: Պատճառը, նրա որակմամբ, աշխարհաքաղաքական նոր սպասումներն են՝ պայմանավորված գլոբալ բանակցություններով և արևմտյան քաղաքականության գլոբալ վերանայման գործընթացով։ Նա գտնում է, որ ՀՀ իշխանությունները գուցե հավաքական Արևմուտքի հետ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի նախագահության պայմաններում մեծ հույսեր էին կապում, քանի որ արևմտյան քաղաքականությունը ևս այլ էր՝ միտված ՌԴ-ի դիրքերի թուլացմանը։
Կազմակերպության տվյալներով՝ սպանվածներից մոտ 1400-ը ալավիական համայնքի ներկայացուցիչներ են: Ավելի վաղ SOHR-ը հաղորդել էր առնվազն 1383 զոհվածների մասին:
Մաքսատուրքեր են սահմանվելու ոչ միայն բուն մետաղների մատակարարումների, այլև մի շարք ապրանքների բաղադրիչների ներմուծման համար, ներառյալ սառնարանները, գազօջախները, հեռախոսները և ավտոմեքենաները:
«Հայտնվել ենք մի իրականության մեջ, երբ Խորհրդային Միության ժամանակ կարելի էր խոսել Անդրանիկից, Նժդեհից, տանն ունենալ նրանց նկարները, բայց Նիկոլի օրոք այդ ամենի մասին խոսելն արգելվում է»,- նշեց Արթուր Գևորգյանը։
Հարություն Մուրադյանի գործին առնչվող որոշ մանրամասներ է հայտնում Factor.am-ը։ Պարզվում է՝ նա արդեն երկրորդ անգամ է դիմում հացադուլի․ տարեսկզբին Մուրադյանը նախ ինքնավնասման, ապա հացադուլի միջոցով փորձել էր ուշադրություն հրավիրել իր գործին։
Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը։
Կանադայի վարչապետի պաշտոնը մարտի 14-ին պաշտոնապես ստանձնել է Լիբերալ կուսակցության առաջնորդ Մարկ Քարնին:
ՀՅԴ Հայասըանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։
The Times-ի լրագրող Ջեյմս Գիրբրանտը հոդված է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Ադրբեջանական կողմը տեղեկատվական տիրույթում ակտիվորեն ցույց է տալիս, որ չի պատրաստվում որևէ թուղթ ստորագրել Հայաստանի հետ, անգամ հայկական կողմի միակողմանի զիջումներից հետո։
Այս հույժ գաղտնի տեղեկությունը քողազերծելուց հետո միայն Ֆինանսների նախարարությունը ստիպված եղավ հաստատել անհերքելին՝ պաշտոնական կայքէջում տարածելով այս տեղեկությունը․ «Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը նախօրեին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է պարզեցնել ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից դեպի Հայաստան: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել e-draft.am հարթակում։ Փաստաթղթի նպատակն է պարզեցնել բիզնեսի ընթացակարգերը ապրանքներ ներմուծելիս:
«Մեր պայքարը շարունակվում է, և պատմության հանդեպ մեր պարտքը՝ երբեք չմոռանալն է»։
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները նաև ընդգծել են, որ պետք է լինեն անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչպես նաև ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի այս համաձայնագիրը:
Մինչև ե՞րբ. Բագրատ սրբազանը դիմում է ոստիկաններին, սպաներին ու գործարարներին