«Մարտի 15 մարտի, 1921- Հիշողությունը հավերժ է…». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 15 մարտի, 1921- Հիշողությունը հավերժ է…

Այս օրը, Բեռլինում, Սողոմոն Թեհլերյանը իրականացրեց արդարադատության ակտ՝ վերացնելով Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Օսմանյան Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։

Ցեղասպանությունը չունի մոռացում։ Այն պատմության էջ չէ, որը կարելի է պատահականորեն շրջել կամ քաղաքական շահերի համար մոռացության մատնել։ Արդարությունը չունի ժամկետ, և ազգային ինքնությունը չի կարող հարմարեցվել օտար շահերին։

Այսօր, երբ որոշ ուժեր փորձում են խեղաթյուրել մեր պատմությունը, խաթարել ազգային արժեքները և փոխարինել դրանք այնպիսի գաղափարներով, որոնք նպաստում են ոչ թե մեր, այլ մեր թշնամիների շահերին, մենք պարտավոր ենք հիշեցնել՝ Հիշողությունը անջնջելի է, իսկ ճշմարտությունը՝ անկոտրում։

Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայապահպանությունը և ազգային ինքնության պաշտպանությունը երբեք զիջման ենթակա չեն։

Մեր պայքարը շարունակվում է, և պատմության հանդեպ մեր պարտքը՝ երբեք չմոռանալն է»։

Տեսանյութեր

Լրահոս