
Վրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց

Այսօր՝ մարտի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն, իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղայի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն․ ժամանած «Վեդի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղափոխել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը։