Բաժիններ՝

Նեյմարը կրկին չի մասնակցի հավաքականի խաղերին. հայտնի է պատճառը

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի մասնակցի ԱԱ-2026-ի ընտրական փուլում Կոլումբիայի (մարտի 21) և Արգենտինայի (մարտի 26) դեմ հանդիպումներին:

Բժշկական հետազոտություններից հետո որոշվել է, որ 33-ամյա ֆուտբոլիստը պետք է շարունակի վերականգնվել: Նա հայտնել է, որ մոտ էր հավաքական վերադարձին, բայց պետք է լիովին ապաքինվի:

«Կարծես, վերադարձս Բրազիլիայի հավաքական արդեն մոտ էր, բայց, ցավոք, այս պահին չեմ կարող հագնել աշխարհի ամենածանրակշիռ մարզաշապիկը։ Երկար քննարկումներից հետո որոշեցինք չվտանգել առողջությունս և լիովին ապաքինվել։ Դա անհրաժեշտ է։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար», – գրել է Նեյմարը սոցիալական ցանցերում։

Նեյմարը վերջին անգամ ազգային թիմում խաղացել է 2023-ի հոկտեմբերին՝ Ուրուգվայի դեմ (0:2): Նրա հաշվին 128 հանդիպում և 79 գոլ է Բրազիլիայի հավաքականի կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31