«Այս տեսանյութում ուղիղ խոսվում է այն մասին, որ Փաշինյանն ադրբեջանական կողմի աջակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Ադրբեջանական կողմը տեղեկատվական տիրույթում ակտիվորեն ցույց է տալիս, որ չի պատրաստվում որևէ թուղթ ստորագրել Հայաստանի հետ, անգամ հայկական կողմի միակողմանի զիջումներից հետո։

Ավելին, ադրբեջանական կողմը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել, որոնք չկատարելու դեպքում ադրբեջանական կողմը ոչ մի քայլի չի գնալու։

Ուշագրավ է, որ այս տեսանյութում ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմի աջակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու, և ես կարծում եմ մեր ուշադրությունը պետք է սևեռվի հենց այդ ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31