Արա Աբրահամյանին, այնուամենայնիվ, թույլատրվել է մուտք գործել Հայաստան

168․am-ի տեղեկություններով, Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին թուլատրվել է դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանից։

Մեր աղբյուրների համաձայն, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում շուրջ 2,5 ժամ անցկացնելուց հետո ռուսատանահայ գործիչ Արա Աբրահամյանն, ի վերջո, մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, հղում անելով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ Արա Աբրահամյանն այսօր ժամանել է Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը Հայաստան։ «Արդեն 2 ժամ է, ինչ նա «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում է։ Նրա հետ Հայաստան է ժամանել մեծ պատվիրակություն՝ կազմված ռուս և ամերիկացի գործարարներից, որոնք բոլորը մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն , իսկ Աբրահամյանը՝ ոչ»,-հայտնել էր մեր աղբյուրը։

Ռուսաստան, մուտքի արգելք, Արա Աբրահամյան, «Զվարթնոց», ՀՀ, ռուսաստանյան, Հայաստան, Փաշինյան, Զատուլին, Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս