«Ռազմավարական գործընկերների հետ միջանցքներ ենք կառուցելու Կասպիցում՝ Զանգեզուր կենտրոնով»․ Էրդողան

«Մենք մեր ռազմավարական գործընկերների հետ մենք կկառուցենք զարգացման և առևտրային միջանցքներ Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև, Կասպից ծովում՝ Զանգեզուր կենտրոնով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև 2030 թվականի արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման ռազմավարության շնորհանդեսին։

«Մեր արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը մեր երկրի արդյունաբերականացման փորձով կկիսվի թյուրքական, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ, կուղղորդի նրանց՝ ամրապնդելու և զարգացնելու իրենց արտադրական և հետազոտական ​​էկոհամակարգերը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ իրենց ռազմավարության հինգերորդ և վերջնական նպատակը մշակող արդյունաբերության արտադրողականության, կարողությունների և մասշտաբների խնդիրներին անդրադառնալն է, ինչպես նաև ճգնաժամերին և ցնցումներին նրա դիմադրողականության բարձրացումը։

«Մենք ստեղծելու ենք նոր պլանային արդյունաբերական գոտիներ՝ ընդլայնելով գործող ռազմավարական գոտիները»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ ստեղծելու են նոր արտադրական, լոգիստիկ և զբաղվածության միջանցքներ։

Factor.am

Տեսանյութեր

Լրահոս