
Թուրքիայի տնտեսական ցնցումների պատճառով տեքստիլ ընկերություն է սնանկացել

Թուրքիայում տեղի ունեցող տնտեսական ցնցումները բացասաբար են ազդել բազմաթիվ ընկերությունների գործունեության վրա՝ հանգեցնելով վերջիններիս սնանկացմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս գործընթացից անմասն չի մնացել նաև թուրքական տեքստիլ արդյունաբերությունը, որի վառ օրինակ է Կեսարիայում գործող «YD Dokuma» ընկերությունը։
Այն երկար տարիներ հանդիսացել է Թուրքիայի տեքստիլ արդյունաբերության կարևորագույն կենտրոններից մեկը, որի արտադրանքը սպառվել է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև եվրոպական մի շարք երկրներում և հայտնի է եղել իր որակով ու մատչելիությամբ։
Վերջին տարիներին աճող տնտեսական դժվարությունները, ծախսերի աճը, փոխարժեքի տատանումները և համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել են մի շարք ֆինանսական բարդությունների, որոնք ընկերությունը չի կարողացել հաղթահարել։
Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։