Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի հրաժարվել Իսրայելի հետ բանակցությունների հնարավորությունից

Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժումը չի հրաժարվել Իսրայելի հետ բանակցությունների հնարավորությունից, բայց պնդում է կողմերի  միջև գոյություն ունեցող համաձայնագրի կատարումը։ Այդ  մասին AFP-ին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի քարտուղար Թահեր ան Նունուն։

«ՀԱՄԱՍ»-ը չի հրաժարվել բանակցություններ վարելուց, բայց մենք պնդում ենք, որ նոր համաձայնագրերի ոչ մի անհրաժեշտություն  չկա: Արդեն գոյություն ունի պայմանագիր, որը ստորագրել են հակամարտող բոլոր կողմերը»,- ասել է շարժման ներկայացուցիչը։

Մամուլի քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել ձեռնարկել շտապ քայլեր հակամարտությունը դադարեցնելու և Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա անհապաղ դադարեցնի ռմբակոծությունները Գազայի հատվածում և ձեռնամուխ լինի բանակցությունների երկրորդ փուլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս