Թող հետքայլ չանի, на войне как на войне, մենք էլ կկռվենք. Աղազարյանը՝ Փաշինյանի մտադրության մասին

Նախկինում ՔՊ, ներկայում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանից ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է նրան տեսնել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ընդդիմադիր շարժումների կիզակետում։ «Ես՝ ոչ, ամուսնալուծության հարցերում իմ մոտեցումն ուրիշ է։ Ես կողմ եմ, իհարկե, եթե սաղ ժողովուրդը փողոց դուրս գա, մի հոգի է պետք, ես էլ դուրս գամ, ինչպես 18-ին»։

Աղազարյանը նշեց, որ իրենց կուսակցության, թիմի մոտեցումը հետևյալն է. «Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, ծանրագույն որոշումներ ընդունելու ժամանակահատվածում և որպես մարդ, որպես քաղաքացի, պետական գործիչ, հոգեբանորեն, ֆիզիկապես, բարոյապես սպառվել է, և պետք է գնա հանգստի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի, էլի սխալվելու իրավունքով ժողովուրդը ոնց կորոշի, մենք կծառայենք»։

Դիտարկմանը, թե Փաշինյանը նրան մանդատից զրկելու հարցում հետաքայլ չի անում՝ արձագանքեց. «Թող չանի, на войне как на войне, մենք էլ կկռվենք»։

Աղազարյանը կրկնեց, որ ինքը չսանձահարվող տեսակ է. «Ցավոք, այդ մասին պարոն վարչապետը չգիտեր»։

Աղազարյանը նշեց, որ Բագրատ Սրբազանի մասին կարծիքը չի փոխվել. «Ոնց եղել է բացասական, այնպես էլ կա։ Իմ կարծիքը չեմ փոխել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»։

Հարցին, թե չե՞ք փոշմանում, որ «տերտեր Գաբոն» եք ասել, նա պատասխանեց. «Ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս