
ՔՊ-ական նախարարը չի կարող ասել՝ ինչու է Ադրբեջանն անհիմն մեղադրում ՀՀ-ին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի կարող ասել, թե ինչու է Ադրբեջանն անհիմն մեղադրանքներ հնչեցնում Հայաստանի հասցեին։
Լրագրողի հարցին՝ մտահոգիչ չի՞ համարում Ադրբեջանի նման պահվածքը՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել»։
ՔՊ-ական նախարարը վստահեցնում է, թե Հայաստանը խաղաղության պայմանագրով որևէ զիջում չի անում։
«Ես հավատում եմ, որ համաձայնագիրը ստորագրվելու է ու հույս ունեմ՝ հնարավորինս շուտ»,- ասաց նա։
Հարցին՝ ու այդպիսով կլինի՞ խաղաղություն, պատասխանեց․ «Շատ մեծ հույս ունեմ»։